Թուրքիայում Ահմեդ Դավութօղլուին շատերը չեն ճանաչում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 19:09

Թուրքական «TRT 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Պատասխանը հարցի մեջ է» հաղորդում-մրցույթի ժամանակ համալսարանական կրթություն ունեցող մասնակիցները չեն ճանաչել երկրի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուին:

Թուրքական «Milliyet»-ը գրում է, որ Շորայ Ուզունի վարած հաղորդման ժամանակ հարցի տեսքով էկրանին է հայտնվել Դավութօղլուի լուսանկարը և մասնակիցներից պահանջվել է նշել նախարարի անունն ու ազգանունը: Ի զարմանս բոլորի՝ չորս մասնակիցներից միայն մեկն է ճանաչել Դավութօղլուին: Այս զավեշտալի դեպքը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply