Ծանրորդ Արսեն Թամրազյանը` Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 31, 2010 14:27

Ռուսաստանի ծանրամարտի հավաքականի կազմում առաջիկա Եվրոպայի առաջնությունում հանդես կգա Արսեն Թամրազյանը:

Ապրիլի 5-11-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկը մրցատեղի է դառնալու Հին աշխարհամասի ծանրամարտի առաջնության մասնակիցների համար: Եվ ահա, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Դավիթ Ռիգերտը հրապարակել է տղամարդկանց թիմի կազմը: 56 կգ քաշային կարգում  հայտավորվել է Թամրազյանը:

Դիտվել է 2312 անգամ:
Print Friendly

Leave a Reply