Հարկային դրույքաչափերը կփոփոխվեն՝ հոգուտ ստոմատոլոգների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2013 17:47

Այսօր խորհրդարանում Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց Արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունների հետևանքով ստոմատոլոգիական ծառայությունների հարկային բեռի ավելացման շուրջ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:

Նրա խոսքով՝ ստոմատոլոգների հետ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել այն հարցում, որ նոր հարկատեսակը պարզեցված է և գործունեությունն առավել պարզ ձևով կազմակերպելու հնարավորություն է տալիս: Ինչ վերաբերում է դրույքաչափերին, ապա որոշակի փոփոխություններ են առաջարկվել, որոնք առաջիկայում նորից կդրվեն քննարկման կառավարությունում և Ազգային ժողովի հանձնաժողովներում, որից հետո կընդունվեն:

«Առանձին ռենտգենաբանական ծառայությունը պետք է հարկվեր, ատամնատեխնիկները պետք է հարկվեին, դա մեծ բեռ էր դառնում: Մեր առաջարկությամբ ռենտգենաբանականը դուրս բերվերց հարկային դաշտից, որը բավականին մատչելիություն է ստեղծում, ատամնատեխնիկների համար որոշակի կայֆիցենտներ մշակվեցին, քանի որ ատամնատեխնիկը վերջնական արտադրանք չի տալիս, վերջնականը տալիս է օրթոպեդը. կա՛մ օրթոպեդինը պետք է լիներ ավելի բարձր հարկ, իսկ տեխնիկն ազատվեր, կա՛մ տեխնիկի վրա դրվեր ցածրացնող կայֆիցնետ, որպեսզի օրթոպեդը և մյուս բժիշկները նույն դրույքաչափով հարկվեն»:

Ստոմատոլոգների հետ ընդհանուր հայտարարին են եկել նաև դրույքաչափերի շուրջ՝ Կենտրոնի և Արաբկիրի ստոմատոլոգիական կենտրոնները 80 000 դրամի փոխարեն մեկ ստոմատոլոգիական բազկաթոռի համար կվճարեն 60 000 դրամ, մյուս վարչական շրջաններում՝ 45 000 դրամ, մարզերում ու գյուղերում՝ 20 000 դրամ,  սահմանամերձ շրջաններում՝ 10 000 դրամ:

Ի դեպ, Բաբլոյանը նկատեց, որ այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ բողոքի ցույց իրականացնող ստոմատոլոգներից չորսը, որոնց իրենք ընդունել են, ասել են, որ իրավասու չեն ներկայացված առաջարկների վերաբերյալ որոշում ընդունելու. «Հիմա որ էսպես շարունակվի, դուք պատկերացնու՞մ եք, անընդհատ չորս-չորս մարդ պետք է գան, որոնք իրավասու չեն: Բայց մենք այս ամենն արդեն քննարկել ենք Ասոցիասիաների նախագահների, գլխավոր մասնագետների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք լիարժեք համաձայնվել են ներկայացված նախագծին»:

 

 

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply