City informer. Ձեր ինֆորմացիոն ուղեցույցը ՀՀ 5 քաղաքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2013 17:34

Հանրությանն է ներկայացվել  City Informer  ծրագիրը, որը  նախատեսված  է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար:

Ծրագիրը հավելված է, որը թույլ է տալիս կողմնորոշվել ՀՀ 5 խոշոր քաղաքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում և  Ծաղկաձորում:

Օգտատերը մեկ հպումով կարող է գտնել իրեն անհրաժեշտ հաստատությունների ցանկը՝ նրանց մասին մանրամասն տեղեկությունննր՝ անվանումը, հասցեն, կարգավիճակը, կայքը, հեռախոսահամարը և այլն: Ծրագիրը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն:

Ծրագիրը պատրաստել և ներկայացրել է Init խումբը՝ ծրագրավորողներ Տիգրան Ազատյանը և Նարեկ Մամիկոնյանը:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply