Հայաստանում է Լոնդոնի Արքայական քոլեջի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2013 17:19

ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով այս օրերին Հայաստանում է Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրո- և հոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի Fool Professor և Լոնդոնի Արքայական քոլեջի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն:

Փետրվարի 5-ին Մարկ Վան Հյուլեն հանդիպելու է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ:

Փետրվարի 6-ին պրոֆեսորը դասախոսությամբ հանդես է գալու ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ներկայացնելու է 4 տարբեր նախագծեր.

  • Լյուվենի կաթոլիկ համալսարանի գիտական գործունեությունը, կառուցվածքը, ուսանողությունը, հիվանդանոցը, գիտական աշխատությունները, համագործակցության հեռանկարները,
  • Ներո- և հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական հետազոտություններն և դրանց հեռանկարները,
  • Մարկ Վան Հյուլեի գիտական հետազոտությունների մասին,
  • Համատեղ աշխատանքները Հայաստանի տարբեր գիտահետազոտական հաստատությունների հետ: Այս նախագիծը կոչվում է Մայնդ Սպելեր, որի հիմնադիրը Մարկ Վան Հյուլեն է:

Պրոֆեսորը Մայնդ Սպելեր լաբորատորիայի ռեսուրսներից դրամաշնորհներ է հատկացրել հայ շնորհաշատ ասպիրանտներին`  իրենց կրթությունն ու հետազոտական աշխատանքները Լյուվենում իրականացնելու համար: Նա մտադիր է Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրո- և հոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի մասնաճյուղը  բացել նաև Հայաստանում:

 

ՀՀ ԳԱԱ ԵԳԽ

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply