Գտնվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդի կմախքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 16:23

Երկուշաբթի բրիտանացի հետազոտողները հայտնել են, որ  մեքենաների կայանատեղիում շինարարական աշխատանքների ընթացքում գտել են Ռիչարդ 3-րդ թագավորի կմախքը : Սա պատասխան է 500 տարի գիտնականներին հուզող այն հարցին, թե որտեղ է թաղվել Անգլիայի թագավորի դին:

Ռիրարդը, ում Ուիլիամ Շեքսպիրը նկարագրում էր որպես հրեշավոր բռնապետի, ով Լոնդոնի աշտարակում սպանել է երկու արքայազններին, մահացել է 1485թ-ին իր ժառանգորդ Հենրի Թյուդորի դեմ Բոզվորտի դաշտում պայքարում:

Կմախքը գտնվել է անցյալ տարի: Լայսեզտերի համալսարանի հնէաբանների և պատմաբանների խումբը հաստատել է, որ դա Ռիչարդ 3-րդի կմախքն է, ով Պլանտաժնե արքայատոհմի վերջին թագավորն է:

Գիտնականներն ասում են, որ նրա ԴՆԹ-ն համապատասխանում է կահույքագործ Մայքլ Իբսենի ԴՆԹ-ի հետ, ով Ռիչարդի քրոջ՝ Աննայի ուղղակի հետնորդն է:

Կմախքի վրա հայտնաբերված հարվածների հետքերը համապատասխանում են ճակատամարտի ընթացքում թագավորի ստացած վնասվածքներին:

 

 

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply