Ֆիլինը մեկնում է Գերմանիա ապաքինվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 16:16

Ռուսական Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը մեկնել է Գերմանիա՝ ծծմբական թթվով հարձակման ենթարկվելուց հետո բուժումը շարունակելու նպատակով:

Այսօր Գերմանիայում կկայանա առաջին բժշկական հետազոտությունը:

«Ես ինձ լավ եմ զգում, նույնիսկ գերազանց: Միայն թե իմ աչքերն  ավելի լավ տեսնեին», – Ֆիլինը ասել է հիվանդանոցի դիմաց հավաքված լրագրողներին: Նա գանգատվել է իր «մշուշոտ  և աղոտ» տեսողությունից:

42-ամյա արտիստը ունեցել է հինգ վիրահատություն: Հունվարի 17-ին նրա վրա ծծմբական թթվով հարձակում էր գործել մի դիմակավոր մարդ իր տան մուտքի մոտ :

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply