«Կապանյան ձմեռը» համախմբեց երիտասարդներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2013 15:43

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնը և «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպությունը փետրվարի 2-ին Կապանում անցկացրին «Կապանյան ձմեռ» խորագրով համաքաղաքային միջոցառումը։ Մասնակցում էին բուհերի, քոլեջների ուսանողներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կամավորներ, ակտիվ երիտասարդներ։
Միջոցառման ընթացքում անցկացվեցին ձմեռային խաղեր, ներկայացվեցին մշակութային համարներ։ Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել կրակային պատրաստության դասընթացի։ Իրենց լավագույնս դրսևորած և առավելագույն թիրախներ խոցած երիտասարդները պարգևատրվեցին։
«Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը նշեց, որ «Կապանյան ձմեռ» խորագրով ծրագիրն ավանդական է, անցկացվում է արդեն երրորդ տարին, և տարեցտարի ընդլայնվում է միջոցառմանը մասնակցող երիտասարդների թիվը։ Ըստ Ռ. Սարգսյանի՝ միջոցառման նպատակն է համախմբել երիտասարդներին, նրանց առօրյան դարձնել առավել հագեցած, կապանցի երիտասարդների շրջանում սերմանել առողջ ապրելակերպ։

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply