Թուրք երեխաները որոշել են օգնել սիրիացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 15:31

Թուրքիայի Զոնգուլդաքի շրջանի Էրեղիլ գավառում 15-ամյա Բայրամը, 17-ամյա Վոլկանը և 13-ամյա Ֆերադ Քանյըլմազ եղբայրները դպրոցական արձակուրդի ընթացքում որոշել են օգնել սիրիացիներին և իրենց ներդրումը ունենալ «Ձմեռ է եկել…Հաց և ծածկոց սիրիացիներին» նախաձեռնության մեջ: Պատանիները սկսել են անցորդների կոշիկները մաքրել, փայլեցնել գումարի դիմաց, որպեսզի օրվա ընթացքում վաստակած փողը տրամադրեն սիրիացիների օգնության ծրագրին:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ պատանիները իրենց նախաձեռնությունը սկսել են գավառային շուկայում՝ որպես գովազդ օգտագործելով «Ձմեռ է եկել…Հաց և ծածկոց սիրիացիներին» ծրագրի պաստառները: «Խնդրում ենք, համեցե՛ք, սիրիացիներին դուք էլ օգնե՛ք, կոշիկների մաքրումից ստացված գումարը ամբողջությամբ փոխանցելու ենք Սիրիայի ժողովրդին»,-ահա այսպիսի կոչեր են հնչեցրել Քանյըլմազ եղբայրները՝գրավելով անցորդների ուշադրությունը:
Մեկ օրում պատանիները հավաքել են 100 լիրա գումար և փոխանցել սիրիացիների օգնության ծրագրին:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply