Լուրջ ահազանգ. հայկական ձյուդոյում կտրուկ բարեփոխումները դարձել են հրամայական պահանջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2013 15:01

Մարզասերները տեղյակ են, որ Հայաստանի ձյուդոյիստներն անմասն էին մնացել 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում վիճարկված պարգևներից: Եվ ահա, նոր ձախողում: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տատամի դուրս եկած մեծ թվով մեր  բոլորչ մարզիկները ձախողվեցին: Դա լուրջ ահազանգ է:

Հայաստանի ձյուդոյիստների մեկնարկային օրվա ձախորդությունները շարունակվեցին:

Մրցումների երկրորդ օրը տատամի մտան ծանրքաշային ձյուդոյիստները: 81 կգ քաշային կարգում Մհեր Կարապետյանը հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց իսրայելցի Ասաֆ Չենին: Սփոփիչ գոտեմարտում էլ նա զիջեց ադրբեջանցի Մամադալի Մանդիևին: Նույն քաշային կարգում հայտավորված Անդրանիկ Չափարյանը 1/8 եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Արսեն Պշմախովին:

90 կգ քաշային Կարեն Ջանոյանը նույնպես հասավ քառորդ եզրափակիչ, սակայն զիջեց ադրբեջանցի Շեխմադ Մահոմեդովին: Իսկ 3-րդ տեղի համար մրցամարտում մեր մարզիկը զիջեց վրացի Լաշա Թավելուրիին:

Հայաստանի հավաքականի մյուս մարզիկները` Ռաֆայել Դավթյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ), Ազատ Աբրահամյանը (+100 կգ) չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 20 երկրների պայքարում գրավեց 11-րդ տեղը: Ի դեպ, Թբիլիսիում բոլորից շատ մեդալների` համապատասխանաբար 8 և 5, տիրացան սահմանակից երկրների` Վրաստանի (1 ոսկի, 1 արծաթ, 6 բրոնզ) և Ադրբեջանի ներկայացուցիչները (2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ):

Իսկ մեր ձյուդոյիստների հետ կատարվածը պատահականությանը չի կարելի վերագրել: Հայկական ձյուդոյում կտրուկ բարեփոխումները դարձել են հրամայական պահանջ:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply