Առաջին մարզումը Վալանսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2013 14:32

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքկանը Ֆրանսիայում  ընկերկան խաղ է անցկացնելու ոչ ուժեղ թիմի` Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Մեր ֆուտբոլիստներն արդեն մրցավայրում են:

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց առաջին մարզումը Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Ցուրտ և  քամոտ եղանակին մոտ մեկ ժամ տևողությամբ մարզմանը բացակայում էին Ռոման Բերեզովսկին և Միխայիլ Մարկոսովը: Նրանք թիմին կմիանան այսօր:

Փետրվարի 4-ին «Նովոտել» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո թիմը կանցկացնի վերջին մարզումը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply