Ձորագետն ընկած երիտասարդներից մեկի դին հայտնաբերվել է, մյուսի որոնումները շարունակվում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2009 17:02

Լոռու մարզում` Արևածագ գյուղի մերձակայքում, հունիսի 18-ին Ձորագետն է ընկել երկու երիտասարդ: Պարզվել է, որ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով գետն են ընկել 1992 թ. ծնված Արգամ Հովհաննիսյանը և 1979 թ. ծնված, Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ Զալիբեկ Ծատուրյանը:

Ժամը 17.50-ին Արևածագ գյուղից 5-6 կմ հեռավորության վրա` Ձորագետի կիրճում, հայտնաբերվել է Ծատուրյանի դիակը, որը ժամը 22.00-ին դուրս է բերվել կիրճից ու հանձնվել իրավապահ մարմիններին: Հովհաննիսյանի որոնողական աշխատանքներն առայժմ անարդյունք են: Որոնումները շարունակվում են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply