Վագրը ներկայացման ժամանակ գզել է իր վարժեցնողին, տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 4, 2013 15:13Մեքսիկայում կրկեսային ներկայացման ժամանակ վագրը հարձակվել է իր վարժեցնողի վրա: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ի երեկոյան, Սոնորա նահանգի Էտչոխոա քաղաքի կրկեսում: 35-ամյա Ալեքսանդր Կրիսպինը ելույթ էր ունենում երկու գիշատչի հետ, որոնցից մեկը ներկայացման կեսին հարձակվել է վարժեցնողի վրա, հաղորդում է Proceso.com.mx со հրատարակությունը`վկայակոչելով ոստիկանությանը:
Գազանը ատամները խրել է վարժեցնողի վզի մեջ և նրան քարշ է տվել արենայով: Կրկեսի աշխատակիցները վազել են օգնությոն և մի քանի րոպեի ընթացքում փորձել են քշել գազանին, միայն այդ ժամանակ գիշատիչը ատամները թուլացրել է: Ալեքսանդր Կրիսպինին շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նա մահացել է ցավի խուճապից և արյունահոսությունից: Խուճապի են ենթարկվել նաև հանդիսատեսները. հարձակման ժամանակ նրանք վեր են թռել տեղերից և փախել դահլիճից: Ինչպես հետագայում պարզվել է, վարժեցնողի վրա հարձակված բենգալական վագրին սպանել է վարժեցնողի գործընկերներից մեկը: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Ալեքսանդրը ԱՄՆ-ի քաղաքացի էր, իսկ Մեքսիկայում աշխատում էր Suarez կրկեսի խմբում: