Հայաստանի ձյուդոյիստների խայտառակ մեկնարկը Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2013 14:18

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունում խայտառակ մեկնարկեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր բոլոր ձյուդոյիստներն էլ պարտվեցին:

60 կգ քաշային կարգում որակավորման առաջին փուլը չկարողացան հաղթահարել Արթուր Վարդանյանը և Գոռ Մկրտչյանը: Նրանք զիջեցին  վրացի մարզիկներ Վաժա Մարգվելաշվիլուն և Պատա մերաբիշվիին: Գրիգոր Իվանյանը թեև պարտության մատնեց ուկրաինացի Դենիս Բիլիչենկոյին, սակայն հետո նույնպես զիջեց ղազախստանցի Ռուստամ Իբրաևին: Հովհաննես Դավթյանը պայքարը սկսեց 2-րդ փուլից և պարտվեց ճապոնացի Շինջի Կիդոյին:
66 կգ քաշային Արսեն Բաղդասարյանը  հաղթեց ղազախստանցի Նուրլան Օրազալինին, բայց հետո պարտվեց բելառուս Դմիտրի Շերշանին: Արմեն Նազարյանն էլ նախ հաղթեց ռուսաստանցի Ալիխան Այուբովին, բայց հետո պարտվեց բելառուս Վադիմ Շոկային: Տիգրան Վարոսյանը առաջին փուլում առավելության հասավ ադրբեջանցի Վուգար Շիրինլիի նկատմամբ, ապա պարտվեց հունգարացի Ժոլտ Գորյանաչին:
73 կգ քաշային  Նարեկ Սուքիասյանը առաջին մարտում զիջեց Իսրայելի ներկայացուցիչ Վադիմ Գուշինին, Արթուր Երանոսյանը՝ հույն Ռոման Մուստոպուլիսին:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply