Թուրքիայում հայ կանանց իրենց աջակցույթունն են հայտնել թուրք կանայք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 13:39

Ստամբուլի`հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում վերջին ամիսների ընթացքում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված հարձակումների դեմ փետրվարի 3-ին բողոքի երթ են իրականացրել թուրք կանայք, հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:

“Ֆեմինիստական կոլեկտիվ”-ի կոչով Քոջամուսթաֆափաշայի հրապարակում հավաքված կանայք, ովքեր սև հագուստ էին կրում, ձեռքերում պահում էին պաստառներ, որոնք ունեին “”Ես Եվան եմ”, “”Ես Մարիցան եմ”, “Ձեռք մի տվեք իմ հարևանին” խորագրերը:
Երթի սկզբում Քայուշ Չալըքմանը հայերենով տեքստ է կարդացել, որից հետո նույն տեքստը թուրքերենով ընթերցել է Դիրեն Շենը: Վերջինս նշել է, որ հայ կանանց նկատմամբ հարձակումները եզակի դեպքեր չեն, դրանք սիստեմատիկ կերպով տեղի են ունենում:

Հայտարարությունից հետո սպանված Մարիցա Քյուչուքի տան առջև ծաղիկներ են դրել: Թաղամասի բնակիչներն էլ ծափերով աջակցել են երթի մասնակիցներին:

Նշենք, որ դեկտեմբերից սկսած Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց նկատմամբ։ Նրանցից 84-ամյա Մարիցա Քյուչուքը 2012թ. դեկտեմբերի 28-ին դաժանորեն սպանվել է:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply