Չինական կոմունիստական թերթը հերքում է կիբեռ-հարձակումներ իրականացնելու մեղադրանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 12:47

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հերքում է ամերիկյան լրատվական միջոցների վրա ձեռնարկած կիբեռ-հարձակումների մեղադրանքները:
Չինաստանի «Ժողովրդի օրաթերթում» լույս է տեսել մի հոդված, որը ներկայացնում է Չինաստանի կառավարության կողմից The New York Times-ի և Wall Street Journal-ի կասկածների հերքումը: Թերթերը կասկածներ էին հայտնել, որ կիբեռ-հարձակումները տեղի են ունեցել Պեկինից:
Շաբաթ օրը The Washington Post-ը նույնպես հայտնվել է կիբեռ-հարձակումների թիրախում: Այս անգամ թերթը նույնպես կասկածներ է հայտնել հարձակման աղբյուրը Չինաստանը լինելու մասին:
«Նույնիսկ համացանցից չնչին տեղեկություն ունեցող մարդը հասկանում է, որ կիբեռ-հանցագործությունները միջազգային բնույթ են կրում և քողարկված են»,-ասվել է թերթի չինարենով պաշտոնական մեկնաբանության մեջ: Անգլերեն տարբերակը թերթի կայքում տեղադրված չէ:
Չինական թերթը մեղադրել է ԱՄՆ-ին «Չինաստանի հանդեպ վախի մթնոլորտի» ստեղծման մեջ, որը որպես արդարացում օգտագործում է ազգային անվտանգությանը առևտրական պրոտեկցիոնիզմի և տնտեսական պատժամիջոցների համար:
Պեկինի կառավարությունը հայտնել է, որ Չինաստանը նույնպես կիբեռ-հանցագործությունների զոհ է դարձել, և դեկտեմբերին ամերիկյան IP հասցեներից կատարվել են ավելի շատ հարձակումների չինական կայքերի վրա, քան ուրիշ երկրներից, և չնայած դրան, Չինաստանը չի շտապել հապճեպ եզրակացություններ կատարել, թե որտեղից է հարձակումների ծագման աղբյուրը:
Այն նաև հավելել է, ար հարձակումները տեղի են ունեցել շուրջ 3000 արտասահմանյան IP հասցեներից:
Արևմտյան մի քանի լրատվամիջոցների վրա կիբեռ-հարձակումներից հետո, անվտանգության վերլուծաբանները առաջ են քաշել Պեկինի ղեկավարության ներգրավվածության վարկածը: Ոմանք ասել են, որ դժվար է պարզել, արդյոք հարձակումները տեղի են ունեցել պարզապես Չինաստանից, թե չինական կառավարությունն է դա պատվիրել:
Չինացի հաքերները նախկինում հարձակում են կատարել Lockheed Martin-ի, Google-ի և Coca-Cola-ի վրա: Կան լուրեր, համաձայն որի չինացի հաքերները փորձել են ներթափանցել Պենտագոնի և ԱՄՆ-ի օրենսդիրների համակարգիչները:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply