Իրանը խուսափում է միջուկային բանակցությունների վերաբերյալ վերջնական պատասխան տալուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 12:42

Իրանը կիրակի հայտնել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային ծրագրի վերաբերյալ: Այս ամսվա ընթացքում վեց երկրների կողմից նույնպես բանակցության առաջարկ է եղել, սակայն Իրանը դեռևս խուսափում է վերջնական պատասխան տալուց:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերը շարունակում են մնալ չլուծված, չնայած լուծմանը ուղղված դիվանագիտական ակտիվ ջանքերին: Արևմուտքը կասկածում է, որ հարստացված ուրանով Իրանը կարող է ատոմային ռումբ ստանալ, իսկ Թեհրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես խաղաղ նպատակների:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ շաբաթ օրը հնչեցված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի անմիջական բանակցություններ վարելու առաջարկը նա գնահատում է «մեկ քայլ առաջ»:
Իրանին ճնշում են միջազգային մի շարք պատժամիջոցներ: Իսրայելը ակնարկել է, որ կարող է Իրանին հարված հասցնել, եթե դիվանագիտությունը և միջազգային պատժամիջոցները չկարողանան սանձահարել միջուկային հավակնությունները:
Համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի ԱՄՆ-ի հետախուզությունը պարզել է, որ Իրանի ղեկավարությունը միջուկային զենքերի ծրագրի ընդլայնման մասին որոշում չեն կայացրել, սակայն նրանք աշխատում են միջուկային կարողությունները ծավալելու ուղղությամբ: Նրա խոսքերով, հենց սա է մտահոգիչ խնդիր, և դրա դադարեցմանն է ուղղված իրենց դիվանագիտական ջանքերը:
ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ խնդրի լուծումը կիրականացնի դիվանագիտության միջոցով:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply