ԱԶԿ պատգամավոր. PKK-ի սպանված ներկայացուցիչները իմ երեխաներն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 12:35

Թուրքական Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) Դիարբեքիրից պատգամավոր Ջումա Իչթեն Դիրարբեքիրում ելույթ ունենալու ժամանակ ապշեցուցիչ հայտարարություն է արել: Ինչպես նշում է NTV-ին, Իչթենը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչները բոլորը իր երեխաներն են, հաղորդում է Կ. Պոլսում լույս տեսնող “Ակոս ” թերթը:

“Այստեղ մինչև 2008թ. 393 անգամ ջարդեր են տեղի ունեցել: Սպանված քաղաքացիները թիվը 5.500 է, որից 90%-ը քուրդ է: Սպանված պետական ծառայողների թիվը 8.000 է: Գիտե՞ք`դրանցից զատ քանի երեխա են սպանվել: Սպանվել է 22.000 PKK-ի անդամ, այսինքն`22.000 երեխաներս սպանվել են: Բոլորը իմ երեխաներն են: Մի մարդու սպանության գործով ինձ զազաերեն խոսելու իրավունք եթե տան, ես չեմ խոսա”, ասել է ԱԶԿ պատգամավոր Ջումա Իչթեն:

Ինչպես քրդերենը, այնպես էլ զազաերենը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հյուսիսարևմտյան ենթաճյուղին:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply