Ազգային ժողովը մեկնարկեց աշխատանքը` ստոմատոլոգտների բողոքի ցույցի ներքո

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2013 14:14

Մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման երրորդ նստաշրջանը: Նստաշրջանի առաջին օրը պատգամավորներին դիմավորեցին խորհրդարանի դարպասների մոտ հավաքված ստոմատոլոգներտ` բողոքի ցույցով: Նիստերի դահլիճում նրանց մասին բարձրաձայնեց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հանձնաժողովներն աշխատել են, մշակվել է նոր առաջարկ, որը կառավարությունում քննարկվելուց կդրվի շրջանառության:

Օրակարգային հարցերին անցնելուց առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս է եկել Խաչատուր Քոքոբելյանը:

Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նախորդ ողջ նստաշրջանում բացակայել էր նիստերից: Այսօր նա մասնակցեց միայն օրակարգի քվերակությանը և հեռացավ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ թևանցուկ:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply