“Արտաքին” սրտիկով երեխային հատուկ վահան են նվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 11:45

ԱՄՆ-ում հազվադեպ հիվանդությամբ նորածնին պլաստմասե վահան են նվիրել` կրծքավանդակից դուրս գտնվող սրտիկը պաշտպանելու համար: Ամերիկացի բժիշկները 2012-ի հոկտեմբերին լույս աշխարհ եկած  փոքրիկ Օդրինե Կարդենասին հատուկ պլաստմասե վահան են նվիրել, որը կպաշտպանի նրա փոքրիկ սրտիկն արտաքին ազդեցություններից ու կօգնի պարզապես ապրել:

“Բոլորովին վերջերս բժիշկները բարդ վիրահատություն կատարեցին, որից հետո իմ բալիկն աստիճանաբար վերականգնվում է: Ես շատ էի վախենում, որ փոքրիկս ամեն ակնթարթ  կարող էր մահանալ: Ոչ մի քայլ նրանից չեմ հեռացել,-ասում է մայրը` Էշլի Կարդենասը: -Ծննդաբերությունից հետո ինձ առաջարկեցին նրա կրծքավանդակում բացվածք անել սրտիկի համար”:

Բժիշկ Չարլզ Ֆրայերզի խոսքով, երեխայի ծնունդից  5 շաբաթ անց միայն նրա վիճակը սկսեց կայունանալ:

Հիմա  նա վարդագույն վահան ու մկանային օրգանը պահող հատուկ կորսետ է կրում: Բժիշկներն ասում են, որ 2 տարուց, երբ փոքրիկը սկսի  արագորեն աճել` նրանք այլ  վահան  կստեղծեն:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply