Պարույր Հայրիկյանին այսօր հիվանդասենյակ կտեղափոխեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2013 11:47

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այսօր կեսօրից հետո հիվանդասենյակ կտեղափոխեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը:

Բժշկի խոսքով` վիրահատությունից հետո երրորդ օրը Հայրիկյանի վիճակը բավարար է, ջերմություն չունի, վերքը չի բորբոքվել:

Հունվարի 31-ին, 23:30-ի մոտ Տպագրիչների փողոցի իր բնակարանի մոտ անհայտ անձը կրակել էր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Հրազենային վնասվածքով Հայրիկյանը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փետրվարի 1-ին նրան վիրահատեցին` մարմնից հանելով գնդակը:

Մահափորձի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է ԱԱԾ վարույթում:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply