Երկրաշարժի պատճառով սեփական տուն կորցրած անօթևան ընտանիքները փոխհատուցում չեն ստանա (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2013 11:04

ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները:

Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթևան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն և ոչ ասենք բնակարաններ բազմաբնակարանային շենքերից: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփական տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան:
Գյումրիում անլուծելի թվացող բնակարանային նման խնդրի առաջ կանգնած տասնյակ ընտանիքներից մեկն է քաղաքի կենտրոնական հատվածում, վաղուց տեղական իշխանությունների կողմից օտարված տարածքում գտնվող տնակներից մեկում բնակվող, հայոց բանակի երկու երիտասարդ սպաների մայր Ռուզաննա Մխիթարյանի ընտանիքը:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply