Հայտնաբերվել է Թուրքիայում անհետացած ամերիկացի կնոջ դիակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 11:00

Ստամբուլում հայտնաբերվել է Թուրքիայում անհետացած ամերիկացի կնոջ դիակը:

33- ամյա Սառաի Սիերան դեպի Նյու- Յորք իր թռիչքի օրը՝ հունվարի 21-ին,  անհետացել էր:

Անադոլու գործակալությունը հայտնում է, որ Սիերայի մարմինը հայտնաբերվել է հին քաղաքներից մեկի ավերակների մոտ՝ աղքատ թաղամասում:

Նյույորքցի կինը երկու երեխայի մայր էր, նա հունվարի 7-ին ստիպված էր միայնակ գնալ Թուրքիա, երբ նրա ընկերը հետաձգել էր իր մեկնումը: Սիերան լուսանկարելու մեծ սիրահար էր և այդ նպատակով էր մեկնել Թուրքիա:

Սթիվեն Սիերան, նախքան որոնողական աշխատանքներին օգնելու նպատակով Ստամբուլ մեկնելը, ABC News-ին հայտնել է, որ Սառան առաջին անգամ էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս եկել, սակայն կինը յուրաքանչյուր օր կապ է պահպանել իրենց հետ:

Ուրբաթ օրը Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Սառայի հետ հաղորդակցված վերջին մարդուն, որի ինքնությունը գաղտնի է պահվում:

Դեպքի հետաքննության ընթացքում պարզվել է, որ Սառան իր անձնագիրը, զգեստները և այլ իրեր թողել էր Բեյողլու շրջանի հյուրանոցներից մեկում:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply