Կանադայում կառուցված սառցե շքեղ հյուրանոցը զարմացրել է բոլորին (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 10:46

Կանադայի Քվեբեկ քաղաքում ամբողջովին սառույցից կառուցված հյուրանոցի այցելուները երևի սառը սպասարկում են ակնկալում: Անցած ամիս Սառցե պալատը այցելուների առջև բացվեծ արդեն 13-րդ անգամ:

Հարյուր հազարավոր տոննա սառույցից և ձնից կառուցված հյուրանոցը յուրաքանչյուր տարի տարբեր թեմաներով է պատրաստվում:

Կենտրոնանալով հիմնականում ձմեռվա գեղեցկության վրա՝ այս տարի դրա կառուցման համար հիմք է հանդիսացել Ժյուլ Վեռնի «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն» գիրքը:

Հաշվի առնելով զբոսաշրջիկների մեծ հետաքրքրությունը, որոնք այցելում են սառցե պալատ գիշերելու և սառցե բարում ինչ-որ բան խմելու, հյուրանոցը իր համարների թիվը այս տարի դարձրել է 44՝ անցած տարվա 36- ի փոխարեն:

Սառցե դղյակը այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 24-ը: Մեկ անձի համար գները տատանվում են 399.50-ից 549.50 դոլարի սահմաններում:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply