Դատավարության ընթացքում քնած ռուս դատավորը արթնացել և գործարարին հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 10:42

Ռուս դատավորը քնել է դատավարության ընթացքում, այնուհետև արթնացել է և մեղադրյալին դատապարտել  հինգ տարվա ազատազրկման:

Բլագովեշևսկ քաղաքի դատավոր Եվգենի Մախնոն վարում էր խաբեության մեջ մեղադրվող գործարար Անդրեյ Նալետովի դատավարությունը: Սակայն Նալետովի ընտանիքի անդամների կողմից նկարված տեսահոլովակում երևում է, որ մեղադրյալին պաշտպանող փաստաբանի ելույթի ընթացքում դատավորը քնած է:

Դատավորը սկզբում նշում էր, որ նա պարզապես աչքերը փակ էր լսում, սակայն այս շաբաթ, երբ հոլովակը հայտնվեց համացանցում, նա տեղի տվեց:

Ռուսաստանի շրջանային դատավոր Վալենտինա Պոզարսկայան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Մախնոյին ազատել են դատավորի պաշտոնից:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply