Վիետնամում պետական հեղաշրջում կատարելու մեղադրանքով 20 մարդ է դատապարտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 10:48

Վիետնամական դատարանը երկուշաբթի բանտային տարբեր ժամկետների է դատապարտել հակակառավարական խմբավորման 22 անդամի, որոնք մեղադրվում էին պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ: Ինչպես նշում է պաշտպանության ներկայացուցիչը, Ֆույեն նահանգի դատարանը խմբավորման առաջնորդին դատապարտել է ցմահ բանտարկության: Մյուսներն   ստացել են 10-17 տարվա բանտային ժամկետ:

”Բոլոր մեղադրյալներն ընդունել են մեղքը”,- ասել է  դատարանի նշանակած փաստաբանը:

Սա արդեն երկրորդ ամիսն է, ինչ Վիետնամում խոշոր գործընթաց է հակակառավարական խմբավորումների գործով: Հունվարի 13-ին դատարանը դատապարտել է 13 այդպիսի ակտիվիստների: Այն ժամանակ մեղադրյալների փաստաբանը հայտնել էր, որ դատապարտվածների մեջ երկրում արգելված ու արտասահմանից ֆինանսավորվող քրիստոնեական կազմակերպության ակտիվիստներ էին, բլոգերներ ու ուսանողներ:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply