Թունավոր կանաչ ջուր ունեցող լճի ձկները ափ են նետվել, բնակիչները ստիպված են դիմակներ կրել գարշահոտությունից խուսափելու համար (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 10:35

Թունավոր ջրիմուռների պատճառով մի ժամանակ մաքուր լճի ջուրը կանաչ գույն է ստացել, բազմաթիվ ձկներ ափ են նետվել, իսկ տեղաբնակները ստիպված են դիմակներ կրել գարշահոտությունը չզգալու համար:

Գրեթե հինգ ամիս առաջ Պարագվայի լճերից մեկում հայտնաբերված կապտականաչավուն ջրիմուռը, որը հայտնի է նաև ցիանոբակտերիա անվանմամբ, կործանիչ ազդեցություն է ունեցել տեղանքի համար:

Ցիանոբակտերիան առաջացել է ջրում աղբի և առանց վերամշակման կոյուղաջրերի կուտակումից:

Տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկում լճի աղտոտվածության կործանիչ հետևանքները վերացնելու համար: Լճի մակերեսը կազմում է 9 քառակուսի կիլոմետր, իսկ միջին խորությունը՝ երեք մետր:

Երկրի հանրային աշխատանքների և կապի նախարարը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ ցանկացած միջոցառում այս պարագայում օգուտ չի տա, մինչև կոյուղի չկառուցվի:

Կապտականաչավուն ջրիմուռը ծաղկում է շոգ եղանակին: Այն ունի թունավոր ծաղիկներ, որոնք կարող են սպանել տնային կենդանիներին: Մարդկանց կողմից օգտագործվելու դեպքում դրանք առաջացնում են ստամոքսի խանգարումներ:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply