Քաղաքացին ընկել էր վերելակի հորանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 4, 2013 3:50

Փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ “Անուշ” գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956 թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ 16.40-ի սահմաններում մահացել է:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply