Գերմանիայում ձերբակալել են Իրանի ֆինանսների նախկին նախարարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 2:10

Անցած շաբաթ գերմանական Դյուսելդորֆի օդանավակայանում ձերբակալված քաղաքացին, որի գրպանում հայտնաբերվել էր 70 մլն դոլարի կտրոն, պարզվեց, որ Իրանի ֆինանսների նախկին նախարար Թահմաշբ Մազահերին է:

59-ամյա Մազահերիին Գերմանիայի մաքսատան աշխատակիցները բռնել են հունվարի 21-ին.այն ժամանակ նրա ուղեբեռում Վենեսուելայի բանկի 300 մլն բոլիվարով (70 մլն դոլար)արժողությամբ կտրոն կար:

Հիմա նախկին նախարարին մեղադրանք կառաջադրվի վճարային փաստաթղթերը չհայտարարագրելու համար: Բացի այդ, Գերմանիայի իշխանություները դրամական միջոցների լվացման նշանների հայտնաբերման համար ստուգում են անցկացնում: Ինքը` Մազահերին, քննիչներին հայտնել է, որ նպատակադրվել էր բազմամիլիոնանոց կտրոնը հանձնել Վենեսուելայի իշխանություններին` շուրջ 10 հազա նոր բնակարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply