ԶԼՄ-ները կասկած ունեն, որ Իրանը փոխել է տիեզերագնաց-կապիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2013 1:52

Արևմուտքի ԶԼՄ-ները կասկած ունեն, որ իրանցի գիտնականները փոխել են այն կապիկին, որին տիեզերք էին թռցրել: Մինչ տիեզերական փորձարկումը տարածված  պաշտոնական լուսանկարներում պատկերված կապիկը բաց մոխրագույն մորթ ունի ու խալ աջ աչքի վերևում: Իսկ վերադարձից հետո արված լուսանկարների կապիկն առանց խալի է ու ավելի մուգ մորթով: Այդ տարբերությունները փորձարկման հաջողությունները կասկածի տակ են դնում: Իրանի` 2011-ին կապիկ տիեզերք ուղարկելու փորձը տապալվեց, հիշեցնում է Agence France-Presse. գործակալությունը:

Իրանի իշխանությունները ուղիղ չեն պատասխանել այդ կասկածներին, սակայն կիսապաշտոնական կայքերում, առանց  աղբյուրին հղում տալու, տեղեկություն է հայտնվել, թե իբր  թռիչքից առաջ տարածվել է այն նկարը, որում  այն  կապիկն է, որին փորձում էին տիեզերք ուղարկել  2011-ին: Իսկ թե ինչու են արխիվային լուսանկար տարածել, կայքերը չեն պարզաբանում:

Կապիկների լուսանկարների տարբերությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել օգտատերերի շրջանում: Օրինակ, նրանցից մեկը` ակնարկելով իրանցիների սերը պլաստիկ վիրահատությունների հանդեպ, ենթադրել է, որ Պիշգամը (Պիոներ կապիկի անունն է ) հասել է տիեզերք ու հայտնվել բժշկի մոտ, որն էլ հեռացրել է նրա խալը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply