Հնդկաստանում էժան գնով դինոզավրերի ձվեր են վաճառում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 4, 2013 1:10
Հնդիկները, ըստ ամենայնի, լավ չեն հասկանում հնությունից, մասնավորապես` դինոզավրերից: Պարզվում է, որ Հնդկաստանի ամենասովորական շուկայում վաճառում են մեծարժեք ապրանք` էժան գնով: Դինոզավրի ձուն աստեղ վաճառվում է ընդամենը 500 ռուփիով (10 դոլար):
Մասնագետներն ահազանգում են. տեղաբնակները բացարձակ չեն հասկանում ինչ ասել է դինոզավրի ձու ու այն վաճառում են համարյա ջրի գնով:
Բանն այն է, որ տարածաշրջանում, որտեղ աշխույժ վաճառք է հիմա կատարվում (ի դեպ`անլեգալ), ինչ- որ ժամանակ վխտում էին նախապատմական սողուններով:
Իսկ տեղանքը, որտեղից հայտնաբերում են քարացած ձվերը, ոչնչով պատնեշված չեն ու այնտեղ հնագիտական հետազոտություններ չեն կատարվում: Կառավարությունն արդեն մտածում է օրենք ստեղծել, որով կարգելվի մուտքն այդ վայրեր:
Դիտվել է 1435 անգամ:





Facebook
Tweet This