Հայաստանից հինգ մասնակից` սամբոյի Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 31, 2010 14:03

Ապրիլի 13-19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի մարզապալատը մրցատեղի կդառնա Եվրոպայի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնության մասնակիցների համար: Մեր երկրից այդ ստուգատեսում կարողությունները կփորձեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մհեր Կարապետյանը (75 կգ), Արմեն Ադամյանը (62 կգ), Հակոբ Մարգարյանը (74 կգ) և Ասյա Լալազարյանը (56 կգ): Կարապետյանը և Լալազարյանը հանդես կգան պատանեկան տարիքի  մարզիկների առաջնությունում, իսկ մյուսները` երիտասարդական: Հավաքականը կգլխավորի մարզիչ Վովիկ Խոջայանը: Նրան կօգնի  Ավետիսյանը: Իսկ Էդվարդ Ասլանյանը կլինի ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում: Վերջին շրջանում Հայաստանի սամբիստները հազվադեպ են  ուրախացնում իրենց երկրպագուներին: Մնում է սպասել, որ այս անգամ նրանց հաջողությունն ուղեկից կլինի:

Դիտվել է 1932 անգամ:
Print Friendly

Leave a Reply