Մեր պապերի ձեռքերը արյունոտ են, ներողություն ենք խնդրում. Ահմեդ Թյուրք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 3, 2013 21:56

Թուրքիայի Դեմոկրատ հասարակության կոնգրեսի համանախագահ, Մարդինից անկախ պատգամավոր Ահմեդ Թյուրքը, «İMC TV» հեռուստաալիքով հեռարձակվող «Քիչը որոշումն է, շատը՝ վնասը» հաղորդման ժամանակ պատասխանել է Հայկո Բաղդադի և Ռոնի Մարգուլիսի հարցերին՝ խոսելով 1915 թվականին հայ ժողովրդի կրած տառապանքների մասին: «Մեր պապերը ճնշել են հայ ժողովրդին, նրանց ձեռքերը արյունոտ են: Մենք, որպես նրանց թոռներ, ներողություն ենք խնդրում: Կարևոր է, որ ընդունեն այս ներողությունը: Քարոզչության համաձայն՝ քրդերն էլ են հայերին դաժանության ենթարել, քրդերն էլ են դրա մասը կազմել, քանի որ նրանց օգտագործել են»,-ասել է պատգամավորը:
«Haber.myne» կայքը գրում է, որ հաղորդման ընթացքում Թյուրքը դիմել է նաև երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Դուք, մեսիջ հղելով ազգայնական հատվածներին, չեք կարողանում ընդունել այս խնդիրը: Որպես մուսուլման, որպես մարդ, խաղաղությանը հավատող մի մարդ, գործեք, պայքարեք: Այդ ժամանակ ոչ թե վարչապետ կլինեք, այլ այս երկրի առաջնորդը»,-հնչել է Թյուրքի կոչում:
Ահմեդ Թյուրքը իր պապերի գործած արյունալի հանցանքների համար ներողություն է խնդրել հայերից, ասորիներից և եզդիներից:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply