Հայաստանում կան անանցանելի ճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2013 10:45

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի և «Զանգեր» կոչվող հատվածները, Արագածոտնի մարզում` Ապարանի և Արագածի, Շիրակի մարզում` Զարիշատ-Շաղիկ, Գառնառիճ-Եղնաջուր, Ծաղկուտ-Զորակերտ, Բերդաշեն-Արդենիս և Ալվար  միջհամայնքային ճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply