Ավտոպատահարներ Հայաստանի հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2013 10:09

ՃՏՊ Սյունիքի մարզում

Փետրվարի 2-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1976 թ. ծնված Վ. Ավետիսյանին և 1980 թ. ծնված Ք.Գաբրելյանին, որոնց շտապօգնության աշխատակիցները մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բախվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 2-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում մերկասառույցի պատճառով տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Լեռնատու ՍՊԸ»-ի ավտոկայանատեղում մերկասառույցի պատճառով սահել և բախվել են «Միցուբիշի» մակնիշի 72 VD 222, «Տոյոտա կորոլա» մակնիշի 09 PP 818 և «Ռենջ ռովեր» մակնիշի 88 DV 886 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Ավտոմեքենա է շրջվել

Փետրվարի 2-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի բնակիչները «Վոլկսվագեն» մակնիշի 853 ՕՏ 64 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ, 1971 թ. ծնված Ա. Դավթյանին դուրս են բերել ավտոմեքենայից և թևի վնասվածքով տեղափոխել Վայք քաղաքի բժշկական կենտրոն:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply