Հայաստանի ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2013 9:59

Փետրվարի 2-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք-Վարդենիս ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Ն. Հակոբյանին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 08 ՏՏ 579 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

***

Ապարան-Քուչակ ավտոճանապարհը բաց է

Փետրվարի 2-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով:

Դեպքի վայրում աշխատել են Ապարան քաղաքի «ՃՇՇ»-ի և ՃՈ-ի աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարները 10 քաղաքացու ապահովել են սննդով և հագուստով, տեղափոխել են Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատ և կրկին վերադարձել դեպքի վայր:

Ժամը 22.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել 250 ավտոմեքենա:

Ժամը 23.10-ի դրությամբ Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը բաց է:

Փետրվարի 2-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (12 ուղևոր):

Դեպքի վայր օգնության է մեկնել նաև ՊՆ թիվ N զորամասից 2 միավոր տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները և ՊՆ զինծառայողները արգելափակումից դուրս են բերել ևս 8 ավտոմեքենա. 7 ավտոմեքենա մնացել է տեղում. դուրսբերման աշխատանքները կշարունակվեն փետրվարի 3-ին:

Փրկարարական աշխատանքների ժամանակ 50 ուղևոր տարհանվել է Հարթագյուղ և Լուսաղբյուր գյուղեր:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply