Թուրքիայում հայ կանայք միայնակ չեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 3, 2013 0:07
Վաղը Ստամբուլի Քոջամուսթաֆափաշայի հրապարակում տեղի կունենա կանանց հավաք՝ ի պաշտպանություն ստամբուլաբնակ հայ կանանց, որոնց դեմ արդեն մեկ ամիս է հարձակումներ են տեղի ունենում: «Հայ կանայք միայնակ չեն», «Մենք գիտակցում ենք, այստեղ ենք, հետևողական ենք», ահա այս կարգախոսն է համախմբել ստամբուլցի կանանց:
Թուրքական «Sendika» կայքը ներկայացնում է կանանց արած կոչը: «Այն հողերում, որտեղ մենք ապրում ենք, հայերը, լինելով հնագույն ժողովուրդ, ինչքան էլ փորձում են անտեսանելի ապրել, այնուհանդերձ չեն կարողանում փրկվել տասնյակ տարիներ ազգայնականներից սնված ատելության ելույթների նետերի թիրախը դառնալուց: Հնարավոր չէ պատկերացնել, որ հոկտեմբեր ամսից ընթացող հարձակումները կապ չունեն ատելության այդ ելույթների հետ: Փետրվարի 3-ին բոլոր կանանց սպասում ենք մեր հավաքին: Սևազգեստ ենք լինելու, դրոշներ չենք կրելու, լրատվամիջոցներին պարզաբանումները հայերեն և թուրքերեն ենք անելու: Մենք ծաղիկներ ենք դնելու այն վայրում, որտեղ սպանել են Մարիցա Քյուչյուքին»,-ասված է հայտարարության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
