Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկում համասեռականների ամուսնության մասին օրինագծին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 2, 2013 23:43
Ֆրանսիայի Ազգային ժողովը շաբաթ ընդունել է համասեռական զույգերի ամուսնության և երեխաներ որդեգրելու մասին վիճահարույց օրինագիծը:
249 կողմ և 97 դեմ ձայներով ընդունված օրենքի դրույթը վերացնում է ամուսնության համար երկու հակառակ սեռերի առկայության պայմանը, վերաձևակերպելով ամուսնություն հասկացությունը որպես երկու անձի միջև համաձայնություն:
Դիտվել է 1164 անգամ:





Facebook
Tweet This