Հայաստանի ու Մյանմարի Միության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 2, 2013 23:37

Հունվարի 31-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Մյանմարի Միության Հանրապետության մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Չաո Տինը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու երկրների դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը: Կողմերը ընդգծել են նաև կրթության, մշակույթի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Մյանմարում դարեր ի վեր հաստատված հայ համայնքի գործունեությանը:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply