Տասնյակ օգտատերեր դատի են տվել Google-ին 10 միլիոն iPad-երից և հեռախոսներից անձնական տվյալներ հավաքելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2013 23:08

Մի քանի տասնյակ բրիտանացի օգտատերեր դատի են տվել Google-ին գաղտնի կերպով իրենց համակարգիչների և հեռախոսների ինֆորմացիան դիտելու համար:

100-ից ավելի Apple-ի տեխնիկայից օգտվողներ դատական կարգով փոխհատուցում են պահանջում ընկերությունից իրենց անձնական ինֆորմացիան օգտագործելու համար:

Բողոքողները հավատացած են, որ այս հարձակման զոհ են դարձել տաս միլիոն մարդ:

Google-ը նախկինում խոստացել էր չօգտագործել Apple-ի ինտերնետային բրաուզերից՝ Safari-ից, օգտվողների անձնական տվյալները:

Ամեն դեպքում ընկերությունը օգտատերերի տվյալները հավաքել էր նրանց այցելած կայքերից, արդյունքում տարբեր ընկերությունների կայքեր օգտատերերին հեղեղել էին իրենց գովազդներով:

Այս հարցը վերաբերվում է ցանկացած Apple –ի համակարգիչ, iPhone կամ  iPad օգտագործողի, ովքեր 2011թ-ի սեպտեմբերից մինչև անցած տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում ներբեռնել և օգտագործել են Safari բրաուզեր:

Ընկերությունը իր շահույթի 95 տոկոսը ստանում է գովազդներից: Տարբեր ընկերություններ նախորոք կարող են վճարել Google-ին, որպեսզի իրենց գովազդը ցուցադրվի այն անձանց, ովքեր պոտենցիալ  գնորդ կարող են լինել:

Նամանտիպ դեպք անցած տարի տեղի էր ունեցել Ամերիկայում, որի արդյունքում ԱՄՆ առևտրի դաշնային խորհրդը Google-ին տուգանել էր 14,5 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Google-ը այս կապակցությամբ հրաժարվել է մեկնաբանություն անել:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply