Չինացի մուլտիմիլիոնատերը տասը օրվա ընթացքում 10 միլիոն թարմ օդով լցված տարա է վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2013 17:37

Հաշվի առնելով օդի աղտոտվածությունը՝ չինացի մուլտիմիլիոնատերը թարմ օդով լցված թիթեղյա տարաներ է հանել վաճառքի:

Չեն Գանգբիաոն, ով զբաղվում է վերամշակման բիզնեսով, սոդայաջրի տարաների չափեր ունեցող թիթեղյա տարաներով օդ է վաճառում, որը հավանաբար բերվում է Չինաստանի  հյուսիսարևմտյան շրջաններից, ինչպիսին է Սինցզյանը:  Բիզնեսմենը հայտնում է, որ 10 օրվա ընթացքում վաճառվել է 10 միլիոն տարա թարմ օդ:

«Եղիր բարի, գթառատ, բարի գործեր կատարիր» նշված է օդի տարայի վրա:
Օդով լցված տարաները չորեքշաբթի օրը անվճար էին բաժանվում, սակայն սովորաբար դրանք արժեն 5 յուան (0,80 դոլար), որից ստացված շահույթը տրամադրվում է Չինաստանի աղքատ շրջաններին և պատմական նշանակության վայրերին:

Չենը նաև կոչ է անում երկրի կառավարությանը չվազել մեծ շահույթների հետևից՝ վտանգելով իրենց երեխաների կյանքը և երկրի բնական միջավայրը:

44 տարեկան ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 740 միլիոն դոլար, նա նաև մեծ համբավ ունի Չինաստանում՝ չինական Twitter-ի նման Sina Weibo միկրոբլոգինգի կայքում նա ունի 4 միլիոն հետևորդ:
Նա հույս ունի, որ իր այս քայլից հետո մարդիկ կգիտակցեն շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը:
Չինաստանում օդի աղտոտվածության մակարդակը օրեցօր աճում է, սակայն վերջին շաբաթների ընթացքում այն մեծպես անցել է թույլատրելիի սահմանները:

 

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply