Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կա 10 զոհ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2013 17:22
Թուրքիայի Քահրամանմարաշի շրջանի Փազարջըք ավանում մարդատար մինիավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի: Պատահարի հետևանքով տասը մարդ է զոհվել, այդ թվում նաև ավտոբուսի վարորդը: Վիրավորվել է հինգ մարդ, որոնց տեղափոխել են շրջանային հիվանդանոցներ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, տարածքային կառավարման մարմինները ևս եկել են հիվանդանոց և տեղեկացել տուժածների վիճակի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
