Facebook-ը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց ընկերներին նվերների քարտեր ուղարկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2013 16:56
Հինգշաբթի օրվանից սկսած Facebook-ը սկսել է ԱՄՆ-ի օգտատերերին հնարավորություն տալ ընկերներին գնումների և ռեստորանների նվեր քարտեր ուղարկել:
Այս քայլը պայմանավորված է նրանով, որ սոցցանցը ցանկանում է իր ամսական 1.06 մլրդ օգտատերերից եկող շահույթը մեծացնելու տարբերակներ գտնել: Օգտատերերի մեծ մասը Facebook է մուտք գործում հեռախոսների կամ պլանշետների միջոցով:
Facebook-ը տեղեկացնում է, որ ընկերները անմիջապես ծանուցում կստանան: Մի քանի օր անց իրենց էլեկտրոնային փոստին կգա Facebook-ի քարտը:
Նախորդ տարվա չորրորդ եռամսյակում Facebook-ը ունեցել է 64 մլն դոլարի շահույթ: Սոցցանցի եկամուտը ավելացել է 40%-ով՝ կազմելով 1,585 միլիարդ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
