Twitter-ը դարձել է կիբեռ-հարձակման զոհ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2013 16:47
Twitter-ը հայտնել է, որ դարձել է «կատարելագործված» կիբեռ-հարձակման թիրախը, որի հետևանքով գողացվել են 250,000 օգտատերերի գաղտնաբառերը: Այս հարձակումը նման է Արևմտյան լրատվամիջոցների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը:
«Այս հարձակումը սիրողականների ձեռքի գործը չէ, և մենք չեն կարծում, որ սա բացառիկ դեպք է»,-ասել է Twitter-ի տեղեկատվության ապահովման տնօրեն Բոբ Լորդը:
Լորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ի տեխնոլոգիական և լրատվական ընկերություններում տեղի են ունենում հարձակումներ, և այս շաբաթվա ընթացքում Twitter-ը բացահայտել է ընկերության տեղեկատվական բազա թափանցելու չլիազորված փորձերը:
Այս շաբաթվա ընթացքում New York Times-ը և Wall Street Journal-ը ևս դարձել են հաքերների զոհը: Վարկածի համաձայն հարձակումները տեղի են ունեցել Չինաստանից:
Twitter-ը դեռևս չի հաստատել հարձակումների աղբյուրը:






Facebook
Tweet This
Email This Post
