ԿԸՀ նախագահը հանդիպել է որպես դիտորդ հավատարմագրված տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2013 16:27

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած ընտրությունների նախապատրաստական աշխատանքները` հատկապես կարևորելով ընտրական գործընթացի մասնակիցների համար տպագրված ձեռնարկներն ու ուղեցույցները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձաժողովների անդամների և դիտորդների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացները:

Քննարկվել են նաև ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված հարցեր, հստակեցվել են դիտորդների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծել է դիտորդական առաքելությունների ներկայացրած զեկույցների և դրանցում զետեղված առաջարկությունների կարևորությունը ընտրությունների կազմակերպման հատագա աշխատանքներում:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply