Ճապոնացի փոփ աստղը սափրել է գլուխը և հանրությունից ներողություն խնդրել իր ընկերոջ հետ գիշեր անցկացնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2013 14:56

Ճապոնացի փոփ աստղը ստիպված է եղել սափրել գլուխը և հանրությունից ներողություն խնդրել իր ընկերոջ հետ գիշեր անցկացնելու  համար:

20-ամյա Մինամի Մինեգիշին այս քայլին է գնացել, երբ ամսագրերից մեկը անցած շաբաթ հրապարակել էր ընկերոջ տնից հեռացող աստղի լուսանկարը:

YouTube կայքում տեղադրված չորս րոպե տևողությամբ տեսահոլովակում, որը արդեն դիտվել է 5 միլիոն անգամ, աստղը ներողություն է խնդրում և ցուցադրում իր սափրած գլուխը: Ճապոնիայում գլուխ սափրելը ապաշխարության նշան է:

Մինեգիշին  աղջիկներից բաղկացած AKB48 հայտնի խմբի անդամ է: Խումբը շատ խիստ կանոնակարգ ունի իր անդամների նկատմամբ: Մասնավորապես, խմբի աղջիկները չեն կարող որևէ ռոմանտիկ կամ սեքսուալ բնույթի հարաբերությունների մեջ գտնվել: Ըստ խմբի պաշտոնական կայքի՝  խումբը ղեկավարող մարմինը երեկ նրա կոչումը իջեցրել է ուսուցանվողի մակարդակի:

Աղջիկը տեսահոլովակի վերջում, ընդունելով իր սխալը, ցանկություն հայտնեց, որ իրեն հիշեն որպես Մինեգիշի Մինամի AKB48 խմբից և որպես խմբի նախկին անդամ իրեն պարտավորված համարեց օրինակ ծառայել խմբի երիտասարդ անդամների համար:

AKB48 խումբը երաժշտական խումբ է, որի մեջ ընդգրկված են տարբեր տարիքի երիտասարդ աղջիկներ: Խումբը մեծ համբավ է վայելում Ճապոնաիայում, միայն  2011թ-ի ընթացքում խումը CD-ների և DVD-ների վաճառքից ստացել է 126 միլիոն ֆունտ ստեռլինգ շահույթ:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply