Հացը խլում է էներգիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2013 14:42

Միջինվիճակագրական մարդու օրաբաժնում հաց օգտագործվում է գրեթե ամեն օր: Դա հնագույն սննդամթերք է, որի օգտակարության ու սննդարարության մասին միշտ խոսել են գիտնականներն ու բժիշկները: Սակայն, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հացաբուլկեղենը, որը  հրամցվում է այսօր, ոչ մի օգուտ չի տալիս, ավելին, վնասում է մեզ: Նման եզրակացություն է արել ԱՄՆ-ից սրտաբան Ուլյամ Դևիսը: Նա վստահեցնում է, որ հենց հացն է “դարի հիվանդության”` քրոնիկ հոգնածության պատճառը,որից բողոքողների թիվը գնալով ավելանում է: Անցած դարում, ըստ մասնագետի, նման երևույթներ բժշկության մեջ չեն հանդիպել, դրա համար էլ նամանատիպ հոգնածությունը մասնագետներն անվանում էին “մշուշոտ ուղեղ”: Նա ասում է, որ հոգնածությունն ու մտավոր ակտիվության անկումը կապված են ալրից պատրաստված մթերքի օգտագործման հետ: Հացահատիկի ժամանակակից տեսակներում պարունակվում է այնպիսի նյութ, ինչպիսին գենամոդիֆիկացված սպիտակուցն է, որը մշտական հոգնածության ախտանշանի ու ավելորդ քաշի պատճառ է դառնում: Փորձագետն ասում է, որ անսահմանափակ քանակությամբ սպիտակ հացի օգտագործումը հանգեցնում է  օրգանիզմում բջջանքի անբավարարության, իսկ առանց դրա ուղեղի նորմալ գործունեությունը պարզապես անհնար է:Ժամանակակից մարդը հաց է օգտագործում օրական առնվազն 2-3 անգամ, դրա համար էլ զարմանալի չէ, որ նա չհիմնավորված հոգնածություն է զգում:

Այսօր աճեցվող ու սննդի մեջ օգտագործվող ցորենը խիստ տարբերվում է նրանից, ինչ աճեցնում էին 40-50 տարի առաջ: Հիմա հատիկավորներում առաջացել է նոր սպիտակուց` գլիադին, որի ազդեցությունը շատ նման է  մարդու ուղեղի որոշ ռեցեպտորների ակտիվացմանն ուղղված փարձարկումներին . այն  շատ ուտելու ցանկություն է առաջացնում:

 

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply