Դավիթ Նալբանդյանի թիմը խնդիրներ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 2, 2013 14:34

Թենիսի Արգենտինայի հավաքականը  Գերմանաիայի ներկայացուցիչների հետ  փետրվարի 2-3-ը  թենիսի Դևիսի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք մրցամարտին նախապատրաստվել է Բուենոս Այրեսում:

Արգենտինայի հավաքականի փորձառու խաղացող Դավիթ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Դևիսի գավաթի յուրաքանչյուր խաղ կարևոր և ծանր է: «Բոլորն են ցանկանում հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ: Դևիսի գավաթի խաղարկությունը կարևոր  է: Գերմանիայի թիմի հետ խաղում մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա: Զուգախաղում ևս կարևոր միավորներ են վաստակում, և Օրասիոյի հետ կփորձենք անել ամեն բան, որպեսզի հաղթենք», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Արգենտինա-Գերմանիա մրցամարտն անցկացվելու է Բուենոս Այրեսում: Արգենտինայի ներկայացուցիչներ Դավիթ Նալբանդյանը և Օրասիո Զեբալոսը հանդես կգան զուգախաղերում, իսկ Խուան Մոնակոն և Կառլոս Բեռլոկը` մենախաղերում:

Գերմանիայի հավաքականը թենիսի Դևիսի գավաթի խաղարկությունում վերջին անգամ  Արգենտինայի ներկայացուցիչներին հաղթել է 22 տարի առաջ:

Թեև Դել Պորտոն չի խաղալու, Մոնակոն, Նալբանդյանն այնքան էլ լավ մարզավիճակում չեն, այդուհանդերձ, տան պատերը կարող են օգնել, որպեսզի հաջողությունն ուղեկից լինի: Արգենտինացիներն ի զորու են վստահ խաղալ գերմանացի ճանաչված թենիսիստներ,  աշխարհի թիվ 19 ռակետ Ֆիլիպ Կոլշրայբերի և աշխարհի  և թիվ 28 ռակետ Ֆլորիան Մայերի  դեմ:

2009-ին այս ստուգատեսում արգենտինացիները գերմանացիներին հաղթել են 5:1 հաշվով: Իսկ երկու թիմերը միմյանց հետ թենիսի Դևիսի գավաթի խաղարկությունում մրցել են 8 անգամ: 6 անգամ հաջողությունն ուղեկից է եղել արգենտինացիներին, 2 անգամ` գերմանացիներին:

Հավելենք, որ  Արգենտինայի ընտրանին 2006-ից հետո 4 անգամ դուրս է եկել եզրափակիչ, սակայն պարտվել է:

 

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply