Հսկաների բախումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 2, 2013 14:29

Շաբաթ և կիրակի օրերին կկայանան թենիսի Դևիսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի մրցամարտերը: Այս ստուգատեսը համարվում է տղամարդկանց հավաքականների աշխարհի  թիմային ոչ պաշտոնական առաջնություն: Որպես պարգև հաղթողն արժանանում է գլխավոր մրցանակին` «Արծաթե աղցանամանին»:

Այդ պարգևի ներկայիս տիրակալ Չեխիայի հավաքականը մարտական կազմով` Թոմաշ Բերդիխ, Ռադեկ Ստեպանեկ, Լուկաշ Ռոսոլ, Իրժի Վեսելի, հակառակորդի հարկի տակ  կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ: Վերջիս կխաղա առանց առաջատարի` աշխարհի թիվ 2 ռակետ Ռոջեր ֆեդերերի: Բայց թիմի կազմում կորտ դուրս կգա աշխարհի  թիվ 17 ռակետ  Ստանիսլավ Վավրինկան:

Վերջին տարիների ուժեղագույն թիմը` Իսպանիայի հավաքականը, Վանկուվեր կուղևորվի, որպեսզի մրցի Կանադայի ներկայացուցիչների հետ: Թիմի առաջատար, աշխարհի թիվ 5 ռակետ Ռաֆայել Նադալը որոշել է փոքր-ինչ հանգստանալ: Նույն բանն է գերադասել անել նաև Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից, աշխարհի թիվ 4 ռակետ Դավիդ Ֆերերը:

Ալեքս Կորտխայի  գլխավորած թիմում են` Նիկոլաս Ալմագրոն, Մարսել Գրանոլերսը, Ալբերտ Ռամոսը և Մարկ Լոպեսը: Տանտերերի թիմի առաջատարն է  աշխարհի թիվ 15 ռակետ Միլոշ Ռաոնիչը: Իսկ ահա, Սերբիայի հավաքականի առաջատար, աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը կօգնի Սերբիայի հավաքականին Բելգիայի թիմի հետ արտագնա խաղում: Ֆրանսիացիներ Ժո-Ուլֆրիդ Տսոնգան և Ռիշար Գասկեն հայտավորվել են Ֆրանսիայի հավաքականի կազմում, որպեսզի մասնակցեն Իսրայելի ներկայացուցիչների հետ մրցամարտին:

Կկայանան նաև Իտալիա- Խորվաթիա, ԱՄՆ-Բրազիլիա, Ղազախստան-Ավստրիա, Արգենտինա- Գերմանիա հանդիպումները

Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply