Կմասնակցեն բոլոր ուժեղագույնները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 2, 2013 14:22

Փետրվարի 4-9-ը Երևանի  մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Ռինգ դուրս կգան շուրջ 100 մարզիկներ: Ստուգատեսին կմասնակցեն մեր բոլոր ուժեղագույնները: Բացառություն կկազմեն միայն տարեվերջին Կալինինգրադում կայացած մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում ոսկե, արծաթե և բրոնզե պարգևների արժանացած Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը:

Ստուգատեսի արդյունքով կհամալրվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 31-ից մինչև հունիսի 10-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:  Մինչև այդ, ապրիլի 16-21-ը Լեհաստանում կայանալու է միջազգային մրցաշար, որում մերոնք կփորձեն կարողությունները:

Դիտվել է 611 անգամ:
Print Friendly

Leave a Reply